Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թերլեմեզյանական նոր խմորումներ

Թերլեմեզյանական նոր խմորումներ
23.11.2012 | 22:12

Այսօր նկարիչների միությունում հրավիրվել է քննարկում-ժողով, որի ընթացքում բարձրացվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնում կրթօջախի դասախոս , գեղանկարիչ Դավիթ Դավթյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Հայտարարվել է նաև Դ. Դավթյանի թեկնածության պաշտպանությանն ուղղված նամակ-ստորագրահավաքի մասին, որը կներկայացվի ԿԳՆ և մշակույթի նախարարներին:

Քննարկման մասնակից արվեստագետները, արվեստասերները կարծիք են հայտնել, որ իրենք տնօրենի պաշտոնում տեսնում են Դավիթ Դավթյանին և միանշանակ պաշտպանելու են նրա թեկնածությունը:
Նախաձեռնող խմբի նպատակն է ժողովի միջոցով հասարակությանը ներկայացնել նաև կրթօջախի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանի շուրջ ստեղծված լարված մթնոլորտը:
Կրթօջախի տնօրենի պաշտոնի համար կրթության և գիտության նախարարություն Դավիթ Դավթյանը հայտ կներկայացնի նոյեմբերի 26-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ